«Ժողովուրդ». ՀՀԿ գրասենյակի հրդեհի պատճառը
Հայկական Մամուլ
Մայիսի 22-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում բռնկված Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի կտուրի հրդեհը առաջացել է էլեկտրատեխնիկական պատճառներով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՏԱ հրդեհային տեսչության պետ Ավետիք Մկրտչյանը «ժողովուրդ»¬ին տեղեկացրեց, որ դեպքից մոտ մեկուկես ամիս անց արդեն պատրաստ է ԱԻՆ-ի կազմած եզրակացությունը.
Հրդեհը եղել է էլեկտրատեխնիկական բնույթի, եզրակացությունն էլ ուղարկվել է դատախազություն, այնուհետև՝ քննչական վարչություն:
Թեևրթը հավելում է նաև, որ այժմ Հանրապետական կուսակցությունը կապիտալ վերանորոգում է իրականացնում շենքի 3-րդ հարկում: Բացի այդ, շենքի հարևանությամբ կառուցվում է կուսակցության նոր մասնաշենքը։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին