«Ժողովուրդ». Հայաստանն այս տարվա ընթացքում աննախադեպ աճ է գրանցել արդյունաբերության ոլորտում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»–ի փոխանցմամբ, պարզվում է, որ Հայաստանն այս տարվա ընթացքում աննախադեպ աճ է գրանցել արդյունաբերության ոլորտում. ինչպես օրերս ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, աճը կազմել է 13 տոկոս։
Մինչդեռ երբ խորանում ենք արտադրության ծավալների մեջ, պարզ է դառնում, թե ինչի հաշվին է այս թիվը նկարվել. օրինակ՝ պարզվում է, որ Հայաստանում աճում է տրակտորաշինությունը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2011թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում թողարկվել է 1 տրակտոր, 2012-ին՝ միանգամից 103:
Խոստովանենք՝ աճը բավական լուրջ է, միանգամից՝ 103 տոկոս: Իսկ իրականում, ինչպես պնդում են փորձագետները, ՀՀ-ում տրակտորները ոչ թե արտադրվում են, այլ դրանց մասերը բերվում են Հայաստան ու հավաքվում այստեղ: Նույն կերպ աճ է գրանցվել համակարգիչների արտադրության ոլորտում»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին