«Ժողովուրդ». «Արմավիա» ընկերությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կրել է 27 հազար եվրոյի վնաս
Հայկական Մամուլ
««Արմավիա» ընկերությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով կրել է 27 հազար եվրոյի վնաս»,-«ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ավիաընկերության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պատասխանատու ժասմեն Վիլյանը:
Հարցին, թե ինչպես պետք է փոխհատուցվի, և ով պետք է փոխհատուցի ընկերության կրած վնասները, ժասմեն Վիլյանը չկարողացավ պատասխանել՝ պարզաբանելով, որ հարցը չի քննարկվել, և իրենք ոչինչ չեն կարող ասել:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն այս ընթացքում ստիպված է եղել առանց ուղևորների չվերթ իրականացնել Երևան-Հալեպ ուղղությամբ,- հավելում է թերթը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին