«Հրապարակ». Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կոնկրետ պայմանավորվածություն կա՞
Հայկական Մամուլ
Ընտրությունևերի շրջանում ԲՀԿ ցուցակից դուրս մնացած անձանց և մասնավորապես նախկին նախարարներին կուսակցության առաջնորդն ասել էր՝ սպասեք, ամեն ինչ լավ կլինի:
Թերթը հետաքրքրվել է, թե նրանք ինչ սպասելիքներ ունեն, և ինչ ժամկետների մասին է խոսքը: Նրանցից մեկն ասել է, որ իրենց մոտ 7-8 ամսվա մասին է ասվել, և , իրենց հաշվարկներով, այդ ժամկետը համընկնում է նախագահական ընտրությունների հետ: Չգիտեն՝ ընտրություններից առա՞ջ է իրենց հարցը լուծվելու, թե՞ հետո, բայց վստահ են, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև կոնկրետ պայմանավորվածություն կա, և պատրաստ են հոժարակամ սպասել այդ ժամկետին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին