«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը չի առաջադրվի
Հայկական Մամուլ
Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կենթարկվի նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին և չի առաջադրվի:
Ինչպես ավելի վաղ գրել էր թերթը, Ղուկասյանի հույսն այն էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է կազակների միջնորդությամբ իր համար բարեխոսեր Սերժ Սարգսյանի մոտ, և վերջինս փոխեր իր որոշումը:
Սակայն օգոստոսի 8-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգում Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրությունների հարցն ընդգրկված չի եղել, և Ղուկասյանը հասկացել է, որ Հյուսիսից ևս օգնություն չի կարելի ակնկալել: Այսօր առաջադրումների վերջին օրն է, սակայն չենք կարծում, որ այս որոշումը փոփոխության կենթարկվի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին