«Ժողովուրդ». Մանկապիղծ Սերոբ Տեր–Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի առողջական վիճակն էլի վատացել է:
Նրան կրկին տեղափոխել են հիվանդանոց՝ վիրահատության: Երեկ թերթը տեղեկացել է, որ Տեր-Պողոսյանին օգոստոսի 7-ին վիրահատել են:
«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը թերթի հետ զրույցում ասել է. «Վիճակն այժմ բավարար է, համապատասխանում է կրած վիրահատական միջամտության ծանրությանը: Ուռուցքն արդեն հեռացվել է, այժմ որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել»: Բժիշկն առայժմ հստակ չի կարող ասել, թե ինչքան ժամանակ Տեր-Պողոսյանը կանցկացնի հիվանդանոցում. «Մեկ շաբաթ, 10 օր դեռևս պետք է սպասենք, որպեսզի վերքը լրիվ լավանա»:
Թերթը հիշեցնում է, որ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով և պատիժը կրում է «Հրազդան» ՔԿՀ-ում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին