«Հրապարակ». Սուրենավանի գյուղապետը նախկին զինկոմի մարտական ընկերն է
Հայկական Մամուլ
Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետ Կարո Կարապետյանը նախօրեին կալանավորվել է: Նա օգոստոսի 3-ից հետախուզման մեջ էր: Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ խոշոր չափի յուրացում կամ վատնում՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով:
Իսկ մինչ այդ, 2011-ի դեկտեմբերին, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնեական անփութություն: Նշենք, որ վերջինիս եղբայրն էլ քրեական պատմությունների մեջ է Ռուսաստանում:
Տեղեկություններ կան, որ Կարո Կարապետյանը հանրապետության գլխավոր զինկոմ Սերգեյ Չալյանի մարտական ընկերն է և իրենց տարածաշրջանում հայտնի է զինվորների «գործեր դզելով»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին