Թուրքիան սպասում է Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը. Չավուշօղլու
ԹուրքիաԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն չի բացառել Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ հանդիպումը Իդլիբի իրադրության շուրջ: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 6-ին Բաքվում անցկացված մամուլի ասուլիսում:
«Հեռախոսազրույց է տեղի ունեցել Էրդողանի եւ Պուտինի միջեւ, որի ընթացքում բացեիբաց քննարկվել են բոլոր հարցերը: Որոշում է ընդունվել շարունակել համատեղ աշխատանքը: Այժմ մենք սպասում ենք Ռուսաստանից պատվիրակության ժամանմանը: Դրանից հետո, եթե անհրաժեշտություն լինի, կարող են հանդիպել ղեկավարները: Մեր նպատակը գրոհները կանգնեցնելն է»,-ասել Է Չավուշօղլուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: