«Առավոտ». Արթիկի գործող քաղաքապետին որոշել են «դաբրո տալ»
Հայկական Մամուլ
Երեկ Արթիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր փաստաթղթերը՝ թեկնածությունը վերստին առաջադրելով Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար։
Թերթի ունեցած տեղեկություններով՝ նախօրեին նախագահականում քննարկում է եղել Արթիկի քաղաքապետի թեկնածուի շուրջ ու որոշվել է «դաբրո տալ» գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանին:
Այսպիսով նախկին քաղաքապետ, դարձյալ ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանի առաջադրման փաստը չի ողջունվել: Վերջինս ամենայն հավանականությամբ չի առաջադրի իր թեկնածությունը՝ Խաչատուր Վարագյանին չխանգարելու համար: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը ևս մեծ շրջապատ ունի, նա Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի մոտ ընկերն է, իսկ Խաչատուր Վարագյանի հարցերը լուծում է Ղազախստանում բնակվող նրա միլիարդատեր եղբայրը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին