«Հայոց աշխարհ». Սյունիքի մարզպետը հերքում է
Հայկական Մամուլ
Օրաթերթի հաղորդմամբ՝ «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքում է, որ ինքը նոյեմբերի 14-ին «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել գործարար Սիլվա Համբարձումյանին։
Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «ծեծ»–ի հատկանիշներով, որևէ մեկին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկություններ չկան, նախաքննությունը շարունակվում է։
Հարցին, թե իրոք հարվածե՞լ է Համբարձումյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Չէ, չէ, չէ, էդ մեկը մոռացեք»»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել