ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ 

Արթուր Վանեցյանի հաղորդումը հանցագործության մասին. ինչպե՞ս է ապահովվում նախկինների անվտանգ «նահանջը»

Վերլուծական
Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել է տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով հարցին, թե ինքը նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչների տեղեկատվություն է փոխանցել, որ կարողանան երկրից գնալ՝ նա բերել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ երկրից հեռանալու օրինակը։
 
«Այն ժամանակվա ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ կար հարուցված և կարճված քրեական գործը։ Հայտնի օֆշորի գործը։ Քրեական գործը վերաբացելու եղանակը մեկն է։ Պետք է լինի նոր երևան եկած հանգամանքներ, և գլխավոր դատախազը պետք է թույլատրի քրգործը վերաբացել ու քննություն իրականացնել։ Մենք՝ ԱԱԾ-ն, գրել ենք պաշտոնական գրություն գլխավոր դատախազին՝ առաջարկելով նոր երևան եկած հանգամանքների հիման վրա վերաբացել այդ գործը։ Ինչ-ինչ պատճառաբանությունների հիման վրա (համոզված եմ` վաղը կբերեն այդ պատճառաբանությունները, թե ինչու իրենք չհամաձայնեցին` այդ գործը վերաբացվի) այն վերադարձվել է մեզ»,- ասել է Վանեցյանը:
 
Նրա խոսքերով՝ այնուհետև Միհրան Պողոսյանը հանկարծակի մեկնեց երկրից, և հարց է առաջանում՝ ինչու՞ մեկնեց, ո՞վ իրեն տեղեկացրեց, որ մեկնի, և ինչու՞ քրեական գործը չվերաբացվեց, ինչու՞ գլխավոր դատախազը չմտավ ԱԺ՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդման ենթարկելու։ «Դրա մասին գիտի նաև վարչապետը։ Հետևանքների մասին, խնդրում եմ, դատեք ինքներդ։ Մնացած գործերով որևէ բան այլևս չեմ ասելու»,- նշել է ԱԱԾ նախկին տնօրենը։ Ստացվում է՝ Արթուր Վանեցյանը փաստացի հանցագործության մասին հաղորդում է տալիս, փաստելով, որ գլխավոր դատախազը չնկատելու է տվել նոր երևան եկած հանգամանքները և թույլ է տվել նախկին պաշտոնյային հեռանալ Հայաստանից: Մեղադրանքը էլ ավելի է լրջանում, հաշվի առնելով Վանեցյանի պնդումները, որ վերոնշյալ աչք փակելու գործում իր ավանդն ունի նաև վարչապետը: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը մինչ օրս «պահում» է Արթուր Դավթյանին: Սա, ինչ խոսք, լուրջ հայտարարություն է, թերևս, Վանեցյանի ՝ հրաժարականից հետո արված ամենալուրջ հայտարարությունը, որով պետք է զբաղվեն պատկան մարմինները:
 
Վանեցյանի երկրորդ կարևոր դիտարկումը վերաբերվում էր պետական գաղտնիքին և նրան, թե ովքեր չեն խորշում քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով սլիվ անեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը: Վանեցյանը հիշեցրեց, որ իշխանություններին չի հուզում այն անձը, ով շաբաթներ առաջ լինելով ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, փաստացի պետական գաղտնիք է բացահայտել իր հարցազրույցներից մեկում, սակայն չգիտես ինչու՝ իշխանությունները պետական գաղտնիքի բացահայտման ռիսկն ու վտանգը տեսնում են հենց իր մասով: Վանեցյանը նկատի ունի գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հարցազրույցը, որի հիմնական իմաստը հանգում է նրան, որ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որոշում էին կայացրել ուժ գործադրել ցուցարարների նկատմամբ, իսկ այն ժամանակվա ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը ամենայն հավանականությամբ ոչնչացրել է այդ հանգամանքը փաստթող փաստաթղթային ապացույցները: Ըստ էության, Վանեցյանը հասկացնում է, որ այս սլիվը արվել է հենց իշխանությունների կողմից՝ Մարտի 1-ի գործում դիվիդենտներ շահելու նպատակով:
 
Վանեցյանի հարցազրույցը, ինչ խոսք, երկակի տպավորություն ստեղծեց: Մի կողմից, հասկանալի է, որ ԱԱԾ նախկին պետը, ներկայացնելով քաղաքական հայտ, պետք է խոսեր, ստիպված էր խոսել, հակառակ դեպքում նրա այդ հայտը քաղաքական իմաստով ազդեցիկ չէր լինի: Մյուս կողմից, սակայն, մենք տեսնում ենք, որ ինչպես Փաշինյանը Կապանյան ասուլիսին չցանկացավ բաց հակամարտության մեջ մտնել Վանեցյանի հետ, այնպես էլ Վանեցյանը չի ցանկանում բաց խաղ վարել վարրչապետի դեմ, իսկ դա նշանակում է, որ ամեն դեպքում ինչ-ինչ համաձայնություններ դեռ պահպանվում են, հետևաբար կարելի է ենթադրել, որ Վանեցյանի առաջ խնդիր է դրված խոսել, սակայն ոչինչ չասել…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Ամենադիտված