«Հրապարակ». Ոստիկանը հրում է քաղաքացուն, քաշում-գցում գետնին
Հայկական Մամուլ
Երեկ լրացավ անցած տարի Կարապի լճի հարևանությամբ ՀԱԿ յոթ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մեկ տարին, որի արդյունքում չորս երիտասարդներ դատապարտվեցին, 2-6 տարվա ազատազրկման:
Այդ կապակցությամբ երեկ ՀԱԿ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ Հյուսիսային պողոտայում ֆլեշ-մոբ էին կազմակերպել՝ ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության տեսարան բեմադրելով: Ոստիկանը մոտենում է, հրում քաղաքացուն, քաշում-գցում գետնին, հետո՝ հաջորդին, և այդպես շարունակ: Ապա մարդիկ հայտնվում են բանտում՝ կալանավորի հագուստով, բերանները կապած: Բայց վերջում արդարությունը հաղթում է, իսկ մեղավորները պատժվում են:
Ֆլեշ-մոբին հետևող ոստիակնները և քաղաքացիները մի պահ չհասկացան, թե ինչ է կատարվում, բայց և չմիջամտեցին՝ հասկանալով, որ դա ընդամենը բեմադրություն է:
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին