«Ժողովուրդ». «Ցեղ»-ը դեգրադացվում է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ՀՀԿ-ն աննախադեպ պարբերականությամբ նիստեր է գումարում, որոնց ընթացքում հիմնականում քննարկվում են պաշտոնանկությունների կամ նոր նշանակումների հարցերը:
Ավելի ճիշտ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության վարչությանը պարզապես տեղեկացնում է իր կայացրած որոշումների մասին: Սակայն ազգային-պահպանողական արժեհամակարգից խոսող կուսակցության նիստում, բացի պաշտոնների թեմայից, այլ հարցեր չեն քննարկվում, մինչդեռ վերջերս ՀՀԿ-ականների մասնակցությամբ մեկը մյուսի հետևից տեղի ունեցան սկանդալային իրադարձություններ: Մասնավորապես, ՀՀԿ խորհրդի անդամ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, հարվածեց իրեն գողության մեջ մեղադրող կին գործարարին, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ԱԺ-ում իր գործընկերոջը «հայվան» անվանեց, իսկ ԱԺ նորընծա նախագահ Սամվել Նիկոյանն էլ հանդես եկավ ականջները լվացնելու հորդորով: Հասկանալի է, որ հանրապետականներին, բացի պաշտոններից, այլ բան չի հուզում, բայց գոնե այս նախընտրական փուլում հարգարժան ցեղակրոնները փոքր-ինչ ուշադրություն դարձնեին այդ «ցեղի» որոշ ներկայացուցիչների վարքագծին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ