Ռուսաստանի պատվիրակությունը Թուրքիա կժամանի փետրվարի 8-ին
ԹուրքիաՌուսաստանի պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Իդլիբի նահանգի ապաԷսկալացման գոտու իրադրության շուրջ: Այդ մասին փետրվարի 8-ին հայտարարել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:
«Վաղը Ռուսաստանից պատվիրակություն կժամանի Թուրքիա, որը կգլխավորեն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Մենք բանակցություններ անցկացնենք եւ, եթե անհրաժեշտություն լինի, ապա դրանցից հետո բանակցություններ տեղի կունենան մեր երկրների ղեկավարների մակարդակով»,-ասել է նա:
Մինչդեռ փետրվարի 6-ին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ «Ռուսաստանից Թուրքիա պետք Է ժամանի զինվորական պատվիրակություն՝ քննարկելու Սիրիան», հաղորդել է ՏԱՍՍ-ը: