Հայաստանը 2019-ին ստացել է շուրջ 110 մլն 860 հազար դոլարի մարդասիրական օգնություն
ՀայաստանՀայաստանը մարդասիրական օգնության կարգով 2019-ի հունվար-դեկտեմբերին ստացել է 1 452.1 տոննա ապրանք՝ 53 մլրդ 52.2 հազար դրամ կամ 110 մլն 860.5 հազար դոլար արժողությամբ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 22.9 տոկոսով: Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:
Ստացված մարդասիրական օգնության մեջ եղել են բուսական ծագման արտադրանք, մանածագործական իրեր, վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ, տարբեր արդյունաբերական ապրանքներ, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք և այլն:
ԱՊՀ երկրներից Ռուսաստանից ստացվել է 174.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն, Ուկրաինայից՝ 39 հազար դոլարի: ԵՄ երկրներից ստացվել է ընդհանուր 67 մլն 884 հազար դոլարի օգնություն, այլ երկրներից՝ 42 մլն 763.4 հազար դոլարի: