ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան 

Հայկական հումանիտար խումբը մեկ տարում Սիրիայում ականազերծել է 126 հազար քմ տարածք

Մերձավոր Արևելք

Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին:

 Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, որ հանձնման վկայականի համաձայն՝  Ալ Հուսեյնիա բնակավայրի նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար: Հայ մասնագետներն ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են 1 հատ հակատրանսպորտային ական, 10 հատ ՏՄ-62 հակատանկային ական, 3 հատ ՄՕՆ-50 հակահետևակային ական, 11 հատ ՊՄՆ- 2 հակահետևակային ական, 8 հատ ՕԶՄ-72 հակահետևակային ական, 3 հատ 82 մմ ականանետի ական, 2 հատ Արկ, 1 հատ Արկ ՌՊԳ-1, 1 հատ Արկ Դ-30, 2 հատ Արկ 100 մմ, 1 հատ Կասետային ռումբ, 1 հատ կրակած հրթիռի կրիչ, 3 հատ Նռնակ Ֆ-1, 1 հատ Պայթուցիչ ԱՕ-2,5 ՊՏՄ, 17 հատ Մ-42 ենթազինամթերք, 7 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք: Հումանիտար խմբի բժիշկները (վիրաբույժներ, էնդոկրինոլոգ, թերապևտ, դիմածնոտային վիրաբույժ, գինեկոլոգներ, մանկաբույժներ, մաշկաբան, ատամնաբույժ, անեսթեզիոլոգ, համաճարակաբան, թունաբան) մեկ տարվա ընթացքում աջակցություն են ցուցաբերել 10 հազար 114 հիվանդի: Կատարվել է 1354 լաբորատոր հետազոտություն:

Այս ընթացքում հայ մասնագետներն ականների վտանգի իրազեկման և առաջին բուժօգնության տասնյակ դասընթացներ են կազմակերպել Հալեպում: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» «Մենք ձեզ հետ ենք» և «Մի բուռ ժպիտ» խորագրերով մարդասիրական ակցիաներ է իրականացրել. հավաքվել են նվերներ և փոխանցվել են սիրիացի երեխաներին (երկրորդ ակցիան դեռ ընթացքի մեջ է, նվերները շուտով կհասցվեն Հալեպ): Հումանիտար խմբի բժիշկները պարբերաբար անհրաժեշտ դեղորայք են տրամադրում Հալեպի հոսպիտալին:

2019 թվականին ականազերծման աշխատանքներ են իրականացվել նաև Հայաստանում։ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ու«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» գործակցությամբ 16180 քառակուսի մետր տարածք է մաքրվել։ 2018 թվականի աշխատանքների հանրագումարում՝ համայնքային իշխանություններին է հանձնվել 25 հազար քառակուսի մետր ականազերծված տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ, 125 մմ արկ, Ֆ1 տեսակի ձեռքի նռնակ։ Անցած տարի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում իրականացվել են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից մաքրվել է շուրջ 40 հազար քառակուսի մետր տարածք:

Նշենք, որ ականազերծման աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու  սարքավորումները։ 2019 թվականին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» Ականների վտանգի իրազեկման մասնագետները Երևանի և մարզերի 11 հազարից ավելի աշակերտների և ուսուցիչների համար դասընթացներ են անցկացրել, պատմել ականների վտանգի մասին, ծանոթացրել անվտանգ վարքագծի կանոններին։ Թարմացվել է նաև ականներից տուժածների տվյալների բազան։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
FT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի
Ամենադիտված