Որ անճաշակն է այսպես «վերանորոգել» Եղիշե Չարենցի արձանը
Հայաստան"Lusavan Charentsavan" ֆեյսբուքյան էջում գրված է.
Հետաքրքիր է, որ անճաշակն է «վերանորոգել» Չարենցավանի զբոսայգում գտնվող Եղիշե Չարենցի արձանը: Կոպիտ ասած, «պոլի» ներկով պատել են թուջե արձանը, «պոբելկա» էլ արել տուֆե պատվանդանը: Ուղղակի այդ խայտառակության հեղինակին տեղեկացնենք, որ արձանի հեղինակն է հայ մեծեր Հովհաննես Շիրազի եւ Սիլվա Կապուտիկյանի տաղանդավոր որդին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազը ու նրա եւ Չարենցի հանդեպ արվածը պարզապես սրբապղծություն է: