Այսօր մեծանուն դերասան Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է
Հասարակություն
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանի Արաք քաղաքում։
Մանարյանը ծնվել է 1946-ի օգոստոսի 10-ին։
Ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952-ին։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ. Սունդուկյանի թատրոնում։ 1957-59-ին եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-61-ին նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։
Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերն ուրախություն են ծնում, երկար մնում մարդկանց հիշողության մեջ:
Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։
Լուրեր.com-ի խմբագրակազմը սիրով շնորհավորում է մեծանուն դերասանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և ցանկանում պինդ առողջություն, անսպառ եռանդ, անկոտրում կամք և արևշատություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը