Ճապոնիան վիճելի կղզիների պատճառով ետ է կանչել Հարավային Կորեայի դեսպանին
Աշխարհ
Ճապոնիան ետ է կանչել Հարավային Կորեայում իր դեսպանին այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահը այցելել է Լիանկուր արխիպելագի վիճելի տարածք համարվող կղզիները: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Դեռևս, երբ նախագահ Լի Մեն Բակը նախապատրաստում էր իր այցելությունը վիճելի կղզիներ, Ճապոնիայի ԱԳՆ-ն նախազգուշացնում էր, որ այցը կարող է բացասաբար ազդել երկու երկրների հարաբերությունների վրա:
Վիճելի կղզիները 1905 թվականի պատերազմից հետո անցան Ճապոնիային: Ապա, երկրորդ համաշխարհային և Կորեական պատերազմներից հետո, 1954 թվականին, Հարավային Կորեան վիճարկեց այդ տարածքների հանդեպ Ճապոնիայի իշխանությանը և սկսեց վերահսկել դրանք:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ