«Երկիր». Օլիգարխիայի խաղեր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Վերջին օրերին Հանրապետականների թիվ մեկ մտահոգությունն այն է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կուսակցությունն ինչ ցուցակով է գնալու:
Ինչպես հայտնի է, ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանի օլիգարխ պատգամավորները չեն առաջադրվելու: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, վերջիններս փորձում են մի հնար գտնել՝ իրենց թեև ոչ անմիջական, այնուամենայնիվ, ներկայությունն ամեն գնով ապահովել խորհրդարանում:
ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորները հիմա էլ խորհրդարան են ուզում խցկել իրենց մոտիկ բարեկամ-ծանոթ երիտասարդերին, ովքեր բարձրագույն կրթություն ունեն, փողկապ են կապում, և որ կարևոր է, հեշտ օգտագործվող գործիք կարող են լինել իրենց ձեռքին:
Խոսվում է այն մասին, որ օլիգարխները պատրաստ են աջակցել և ֆինանսավորել նախընտրական քարոզարշավը միայն այն պայմանով, եթե ցուցակում ներառվեն իրենց ընտրյալները»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ