Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան Իսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ 176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ Մի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան «Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմություն Անվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան 2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել են ՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտել ՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի 

Հիանում ենք քաղաքացիական պայքարին մասնակցելու իր եռանդով. քաղաքական գործիչները՝ Երվանդ Մանարյանի մասին

Հասարակություն

Այսօր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է: Լուրեր.com-ը զրուցեց քաղաքական-հասարակական գործիչների հետ և նրանցից կարծիք-գնահատական խնդրեց Երվանդ Մանարյանի բազմամյա գործունեության և ներդրումների մասին: Վերջում զրուցեցինք նաև մեծանուն դերասան Մանարյանի հետ:

Քաղաքական գործիչները, սիրով շնորհավորելով մեծանուն դերասանին, առանձնակի ողջունեցին այն հանգամանքը, որ պարոն Մանարյանն ունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում:

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն ասաց, որ շատ խորհրդանշական է, որ տաղանդն ու քաղաքացիական դիրքորոշումը համընկնում են:

«Այն մարդիկ, որոնք կայացել են, որոնք մեր մշակույթի տիտաններն են, առաջին հերթին այն մարդիկ են, որոնք ժողովրդի ձայնն են հասցնում բոլորին: Ես ոչ մի պատահականություն չեմ տեսնում, որ տաղանդավոր դերասանը, մեր մշակույթի մեծությունն այսօր նաև քաղաքականապես է ակտիվ, ժողովրդի կողքին է և պայքարում է մեր երկրում ժողովրդավարության հաստատման համար»,- ասաց Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ Մանարյանի օրինակը մեզ համար շատ կարևոր է. «Նրա օրինակը՝ հատկապես քաղաքացիական համարձակության տեսանկյունից, շատ կարևոր է: Բոլորս հրաշալի հիշում ենք իրեն որպես մշակույթի գործիչ, որպես դերասան, այն դերերը, կերպարները, որոնք ստեղծել է: Ես անչափ տպավորված եմ: Նրան մաղթում եմ երկար, առողջ կյանք՝ մշտապես լինելու քաղաքացիական հասարակության ցանկացած նախաձեռնության կենտրոնում: Երջանիկ եմ, որ իր ժամանակակիցն եմ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ Երվանդ Մանարյանն իր մանկական հիշողությունների ամենասիրելի դերասաններից է:

«Այն աննկարագրելի կոլորիտային մթնոլորտը, որում մենք մեծացել ենք, այսօր էլ անջնջելի է: Այսօր էլ ես հաճույքով նայում եմ այն ֆիլմերը, որտեղ Երվանդ Մանարյանի անկրկնելի մասնակցությունը կա: Ես շատ ավելի կարևոր եմ համարում, որ ցավոք սրտի՝ մեզանում մտավորականի կերպարը շատ հաճախ դեգրադացվել է, և այսօր հատուկենտ մտավորականներ կարելի է հաշվել, որոնք ունեն իրապես քաղաքացիական դիրքորոշում: Երվանդ Մանարյանն այդ եզակիներից է»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ անկախ նրանից՝ ինքը Մանարյանի արտահայտած գնահատականներին համաձայն է, թե ոչ, բայց մեկ բան ակնհայտ է և շատ գնահատելի՝ մտավորականը վախվորած չէ, մտավորականը կաշկանդված չէ իր կարծիքը հայտնելու մեջ:

«Երվանդ Մանարյանն այն եզակիներից մեկն է, այսինքն՝ մարդ-քաղաքացի, որը իրապես շատ կարևոր է: Դա անչափ գնահատելի է մեր օրերում, երբ մտավորականներից շատերն ուղղակի դեգրադացված են և նրանց մտավորական կոչել պարզապես չես կարողանում»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Սլավոնական համալսարանի «Քաղաքականություն և իրավունք» ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ ուրախանում է, երբ բողոքի ալիքներում տեսնում է պարոն Մանարյանին. «Վերին աստիճանի պարծենում եմ, որ մեր մտավորականությունը կարողացել է իր շարքերում ունենալ իրոք մտավորականի, այնպիսին՝ ինչպիսին է պարոն Մանարյանը: Ես ուղղակի հիանում եմ քաղաքացիական պայքարին մասնակցելու իր եռանդով, ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ բողոքի ալիքներում նա միշտ ներկա է: Ես ցանկանում եմ իրեն այդ երիտասարդական ուժն ու եռանդը, այդ քաղաքացիական խիզախությունը, որին կարող են նախանձել շատուշատ երիտասարդներ»,- ասաց Ալավերդյանը:

Լուրեր.com-ը զրուցեց նաև մեծանուն դերասան Երվանդ Մանարյանի հետ: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Լուրեր.com-ը խնդրեց պարոն Մանարյանին հայտնել իր ցանկությունը այսօրվա երիտասարդությանը։

«Կցանկանամ, որ երիտասարդությունը վստահաբար իմանա, որ իր երկրից, հայրենիքից դուրս ոչ մի ավելի կարևոր, ավելի ամուր հիմք իր ոտքի տակ ունենալ չի կարող: Արդեն իսկ պետք է դրա մասին մտածել, որովհետև տարիները կանցնեն, հետո դառնություններ կգան և ժամանակ չի լինի, հնարավորությունը չի սահմանել այդպիսի ձև, որ վերադառնաս և սխալներդ ուղղես: Տա՛ Աստված, որ նրանցից ոչ ոք այդ հարցում չսխալվի, միշտ կանգնած լինի իր հայրենիքի դիրքերում»,- ասաց Մանարյանը:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան
Ամենադիտված