«Սպայկա» ընկերությունը խաբու՞մ է գյուղացիներին
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցում տարածվել են տեղեկություններ, որ Աշտարակի հարակից գյուղերի բնակիչներից «Սպայկա» ընկերությունը վերցրել է շուրջ 40,000,000 դրամ արժողությամբ 400 տոննա միրգ և չի վճարել գումարը: Գյուղերի բնակիչները հուսահատված են և չգիտեն՝ ում դիմել օգնություն ստանալու համար:
Lurer.com-ը փորձեց այս մասին պարզաբանում ստանալ «Սպայկա» ընկերությունից: Մեզ պատասխանեցին, որ մեկ ժամից զանգահարենք և կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը կպատասխանի մեր հարցերին:
Մեկ ժամ անց զանգահարեցինք և մեզ տեղեկացրին, որ Կարեն Բաղդասարյանը եկել և գնացել է:
Պարզվեց, որ միայն նա է իրավասու պատասխանելու նմանատիպ հարցերի: Մեր խնդրանքին, որ մեզ տրամադրեն նրա բջջային հեռախոսի համարը, տրվեց բացասական պատասխան:
Խուսափու՞մ է արդյոք «Սպայկա» ընկերությունը պարզաբանում տալ այս հարցի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը