Բողոքի ակցիա Դատախազության շենքի առջև
Հասարակություն
Այսօր Գլխավոր դատախազության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սարգիս Գևորգյանին անհապաղ արդարացնելու ու ազատ արձակելու պահանջով։
Նախաձեռնությունը պահանջում է.
1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին,
2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,
3. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին,
4. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց։
Նախկինում նախաձեռնության պահանջների թվում կար նաև այլ պահանջ՝ կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների՝ Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց այս պահանջն արդեն հանվել է, քանի որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը՝ «հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու» հիմքով։
Նշենք նաև, որ ցուցարարները պատրաստվում են շարունակաբար՝ ամեն ուրբաթ, ակցիա կազմակերպել, մինչ բավարարվեն իրենց պահանջները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը