Սևծովյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի նիստը կանցկացվի Երևանում
Հասարակություն
ՀՀ էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարությունները համատեղ կպատրաստեն Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և անդամ երկրների ներկայացուցիչների Հայաստան այցի ծրագիրը: Այդ փաստաթղթի հիման վրա նախարարությունները կապահովեն Հայաստանի մայրաքաղաքում միջազգային տնտեսական կառույցի հոկտեմբերի 4-5-ին նախատեսվելիք տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի նիստի նախապատրաստումը և անցկացումը:
Միջոցառման անցկացման համար 2012 թ. պետական բյուջեից կհատկացվի մոտ 3,101,000 դրամ:
«Փաստինֆոն» հիշեցնում է, որ Սև ծովին հարող տարածաշրջանի 11 հիմնադիր երկրների կառույցը ձևավորվել է 1992թ., որի շտաբ-բնակարանը գտնվում է Ստամբուլում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը