ԱԺ-ն ընդունեց պետության կարիքների համար ձեռք բերվող լամպերը էներգախնայող դարձնելու օրինագիծը
ՏնտեսությունՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է լինեն էներգախնայող:
ԱԺ նիստում «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էր ՀՀ տարածքային կառավարման ևենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախագծով օրենսդրորեն ամրագրվում է, որ պետության կարիքների ապահովման նպատակով այսուհետ ձեռք բերվող էներգասպառող արտադրանքները պետք է ապահովեն էներգաարդյունավետության սահմանված պահանջները:
Նախագծին կողմ քվեարկեց 113 պատգամավոր, ձեռնպահ՝ 2-ը: