Տոկիոն Սեուլից հետ է կանչել իր դեսպանին
Աշխարհ
Ճապոնիան խորհրդակցելու նպատակով հետ է կանչել Հարավային Կորեայի իր դեսպանին այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Լի Մեն Բակն անսպասելի այց է կատարել այն կղզիներ, որոնց պատկանելիության հարցի շուրջ վիճում են այս 2 պետությունները։
Ճապոնիայի վարչապետ Յոշիհիկո Նոդան հարավկորեական նախագահի տվյալ ուղևորությունն անվանել է «անթույլատրելի»։
Կղզիները, որոնք ճապոնացիներն անվանում են Տակեսիմա, իսկ կորեացիները՝ Տոկտո, 1953 թվականից ի վեր գտնվում են Հարավային Կորեայի վերահսկողության տակ։ Տվյալ կղզիներին շրջապատող ջրերը բավականին ձկնառատ են, բացի այդ էլ ենթադրվում է, որ այնտեղ կարող են լինել բնական գազի մեծ պաշարներ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան