Սիրիացի փախստականների թիվը կտրուկ աճել է. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
Սիրիայից փախչողների հոսքը վերջին օրերի ընթացքում կտրուկ աճել է: Այս մասին հայտնել է ՄԱԿ Փախստականների հարցով գլխավոր կոմիսարի վարչությունը։
Հատկապես մեծացել է Հալեպից հեռացած փախստականների թիվը, որտեղ մի քանի շաբաթ է՝ չեն դադարում արյունալի մարտերը։
Ինչպես հայտնում է ՄԱԿ–ը, Սիրիայի հետ սահմանակից երկրներում պաշտոնապես գրանցված է շուրջ 150 հազար սիրիացի փախստական։ Սակայն չպետք է բացառել այն հանգամանքը, որ այդ երկրներում կարող են լինել մեծ թվով սիրիացի փախստականներ, որոնք պաշտոնապես հաշվառված չեն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ