Google Translate-ը «սովորել է» նկարների վրայի տեքստը թարգմանել
Հասարակություն
Android օպերացիոն համակարգով զինված բջջային հեռախոսների վրա տեղադրված GoogleTranslate թարգմանիչը կկարողանա ընթերցել հեռախոսի ֆոտոխցիկով կատարված նկարների միջի տեքստերը և թարգմանել դրանք: Այդ մասին գրում է The Verge-ը:
Ֆունկցիան հասանելի կլինի Android 2.3 և ավելի նոր օպերացիոն համակարգի օգտատերերին, ովքեր կբեռնեն ծրագիրը Google Play-ի կայքից:
Օգտագործողից ընդամենը կպահանջվի լուսանկարել թարգմանություն պահանջող տեքստը, բեռնել այն ծրագրի մեջ և մատով նշել այն հատվածը, որն անհրաժեշտ է թարգմանել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը