Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար քաղցկեղով հիվանդ կնոջ են ձերբակալել
Թուրքիա
Թուրքիայում ձերբակալել են քաղցկեղով հիվանդ կնոջ` նրան մեղադրելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու համար: Այս մասին տեղեկացնում է demokrathaber.org կայքը:
Շվեյցարիայից Թուրքիա վերադարձող Այթեն Սարըքայա Քեսլերին ձերբակալել են Ստամբուլի օդանավակայանում, երբ անձնագրային ստուգում անցնելիս պարզվել է, որ նրա վերաբերյալ ձերբակալման որոշում կա:
Ձերբակալությունից հետո կնոջը տեղափոխել են Ստամբուլի արդարադատության պալատ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է, նա կորցրել է գիտակցությունն ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:
Չնայած Քեսլերի ծանր վիճակին` նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրա փաստաբան Գյուլիզար Թունջերը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հիվանդությունը սրվել է, իսկ նրա նկատմամբ կալանավորման որոշում կայացնելիս դատավորները հաշվի չեն առել նրա առողջական վիճակի անհամատեղելիությունը կալանքի հետ:
Փաստաբանը տեղեկացրել է, որ բացի քաղցկեղից, իր պաշտպանյալը ևս մի քանի լուրջ հիվանդություն ունի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան