Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

Վայոց Ձորում քննարկվել է առողջապահական համակարգի արդիականացման հարցը

Հայաստան

Այսօր ՀՀ Վայոց ձոր կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդգար Ղազարյանի և մարզի մյուս ղեկավարների հետ քննարկել է մարզի առողջապահության համակարգի կառուցվածքը, մասնագիտական ծառայությունների բաշխվածության, կադրերով և սարքավորումներով հագեցվածության վիճակը և աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունները:

«Մարզի բուժհաստատությունների ներկա վիճակը՝ թե շենքային հարմարություններով ու հագեցվածությամբ, թե կառավարման տեսակետից, այսօր չեն կարող բավարարել: Մեր առջև խնդիր է ծառացել ստեղծել այնպիսի կառույց, որ ողջ մարզի համար համաչափ աշխատի»,-ասել է առողջապահության նախարարը:

Մարզպետն էլ իր հերթին պարտավորվել է, որ իրենք լուրջ աշխատանքներ կտանեն կառավարման բարելավման ուղղությամբ, իսկ ծրագրային և տեխնիկական հագեցվածության առումով ակնկալում են առողջապահության նախարարության աջակցությունը:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ մարզային այցերից կարծիք է ձևավորվել, որ առկա խնդիրների մի զգալի մասն ընդհանուր է բոլոր մարզերի համար: Նախարարը տեղեկացրել է, որ այցերի արդյունքում արդեն այդ խնդիրների լուծման նպատակով որոշումներ են կայացվել, որոնք ֆինանսական հավելյալ հոսքեր են ուղղել դեպի մարզեր:

Մարզպետարանում քննարկվել է բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների ծանրաբեռնվածության, Վայքի և Եղեգնաձորի բուժհաստատություններում ծառայությունների կրկնությունների, առողջապահական հիմնական ցուցանիշների, ինչպես նաև բուժաշխատողների աշխատավարձերի վրա դրանց բացասական ազդեցության հարցը: Խնդիրներ, որոնք սահմանափակում են բուժհաստատությունների զարգացման հնարավորությունները:

Խոսելով մարզից ծնունդների անհիմն արտահոսքի մասին (2011 թվականին մարզում հաշվառված 836 հղիից 270-ը ծննդաբերել է մարզից դուրս, հիմնականում' Երևանում)' նախարարը, որպես խնդրի լուծման ճանապարհ, ներկայացրել է կանանց կոնսուլտացիաների և ծննդատների մանկաբարձ-գինեկոլոգների գործունեության ռոտացիոն սկզբունքի ներդրումը: Սրա նպատակն այն է, որ հղիությունը վարող, հղիության ողջ ընթացքին ծանոթ մասնագետն ինքն էլ ընդունի ծնունդը: Դրա համար կարևոր նախապայման է, որ ծննդատները և կանանց կոնսուլտացիաները միևնույն կառուցվածքում լինեն:

Դերենիկ Դումանյանը նշել է, որ միայն լավ հագեցած նորակառույց հիվանդանոցները բավարար չեն մարզի առողջապահական խնդիրները պատշաճ լուծելու համար: Անհրաժեշտ է պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները ճիշտ կառավարել, ինչպես նաև բուժհաստատությունները համալրել անհրաժեշտ մասնագետներով:

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բուժհաստատություններ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին, զրուցել բուժաշխատողների և բուժվող հիվանդների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված