«Reuters»–ի տնօրենը հրաժարական է տալու
Աշխարհ
2012-ի հունվարի 1-ին Reuters լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Թոմ Գլոսերը հրաժարական կտա։ Այս մասին հայտնում են վերոհիշյալ գործակալությունից։
Հրաժարականի պատճառը վերջին ամիսների լրատվական գործակալության ֆոնդային գների անկումն է։ Գլոսերին կփոխարինի 52-ամյա Ջեյմս Սմիթը։ Լրատվական գործակալության 55%-ը պատկանում է Թոմսոնների ընտանիքին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թոմսոն ընտանիքի Reuters լրատվական գործակալության հետ կապված ֆինանսական կորուստները կազմում են հինգ մլրդ դոլար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ