Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

Փոխվարչապետն աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր

Հայաստան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Արագածոտնի մարզ, որտեղ ծանոթացավ առաջնահերթ խնդիրների լուծման հրատապ ծրագրերով մարզի մի շարք կառույցների՝ հիմնականում դպրոցական շենքերի վերանորոգման ընթացքին: Ծրագրերն ուղղված են մարզերում հրատապ խնդիրների լուծմանը'համայնքային նշանակության շինությունների հիմնանորոգմանը, ճանապարհների վերակառուցմանը, շենքերի տանիքների, օրվա կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների, ոռոգման համակարգերի վերանորոգմանը:

Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման երեք ծրագրերով հատկացվել է 2 մլրդ 1մլն 950 հազար դրամ, որով մարզի 114 համայնքներից շուրջ 87 տոկոսում իրականացվել եւ ընթացքի մեջ է 76 ծրագիր:

Փոխվարչապետն Արագածոտնի մարզպետ Ս. Սահակյանի ուղեկցությամբ այցելեց Գեղադիր եւ Վարդենուտ համայնքներ: Երկու համայնքում էլ հրատապ երկրորդ ծրագրով վերանորոգվում են համայնքների դպրոցները, այս նպատակով հատկացվել է համապատասխանաբար 90 մլն եւ 120 մլն դրամ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ աշխատանքներն ավարտական փուլում են, եւ դպրոցները շահագործման կհանձնվեն օգոստոսի վերջին՝ հնարավորություն տալով նոր ուսումնական տարին սկսել վերանորոգված եւ լուսավոր դպրոցներում:

Համայնքների բնակիչները փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ ներկայացրին համայնքային մի շարք խնդիրներ: Մասնավորապես Գեղադիրում համայնքի բնակիչները Ա. Գեւորգյանի մոտ բարձրացրին խմելու ջրամատակարարման կարգավորման հարցը: Տեղեկացվեց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունը օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցել տարածաշրջանի մի շարք համայնքների համար, վերանորոգել է ջրամատակարարման ներքին ցանցը,սակայն աշխատանքները մնացել են անավարտ, եւ համայնքների ջրամատակարարման խնդիրները դեռեւս չեն լուծվել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում ընկերության ղեկավարությունը կայցելի տարածաշրջան եւ մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն կանցկացնի՝ բարձրացված հարցերը քննարկելու եւ լուծումներ տալու նպատակով:

Վարդենուտ համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկայում համայնքի գազիֆիկացման աշխատանքների հետ կապված խնդիրներ:Գյուղը գազիֆիկացվելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից՝ համայնքի համաֆինանսավորմամբ: Աշխատանքների անխափան եւ արագ կազմակերպման նպատակով փոխվարչապետը համայնքի ղեկավարին առաջարկեց չուշացնել եւ ժամանակին վճարել համայնքի համար սահմանված համաֆինանսավորումը:

Ափնագյուղ համայնքում եւս Ա.Գեւորգյանը ծանոթացավ համայնքի դպրոցի վերանորոգման ընթացքին: Դպրոցի շենքի շինաշխատանքների համար գումար հատկացվել է հրատապ երրորդ ծրագրով՝ 35մլն դրամ:Դպրոցում վերանորոգման աշխատանքները նոր են սկսվել եւ կավարտվեն հոկտեմբերի վերջին:

Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն ավարտել հնարավորինս արագ եւ կազմակերպել այնպես, որպեսզի սեպտեմբերին չխանգարի ուսումնական գործընթացներին՝ միաժամանակ կարեւորելով որակյալ, անթերի աշխատանքների իրականացումը:

Ա.Գեւորգյանը նշեց, որ առաջնահերթ խնդիրներից է հանրակրթական հաստատությունների վերանորոգումը եւ մարզերում կրթության համար նպաստավոր պայմանների ստեղծումը՝ ընդգծելով,որ մարզերում եւս պետք է հնարավորություն ստեղծվի կրթություն ստանալ բարեկարգ, ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոցներում:

Արագածոտնում հրատապ երեք ծրագրերով կվերանորոգվի 20 դպրոց:

Փոխվարչապետն աշխատանքային այցի շրջանակում նաեւ եղավ Սասունիկ համայնքում, որտեղ հրատապ երկրորդ ծրագրով հատկացված 40 մլն դրամով ամբողջովին վերանորոգվել է մշակույթի տան կիսախարխուլ շենքը: Ա. Գեւորգյանին զեկուցվեց, որ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն սահմանված ժամկետում:

Այցի ընթացքում փոխվարչապետը տեղեկացվեց նաեւ Ապարան քաղաքով անցնող միջպետական նշանակության ճանապարհի 3 կմ հատվածի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին, որոնք մեկնարկել են ս.թ. օգոստոսի սկզբին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված