IKEA-ն վաճառել է իր ապրանքանիշը
Աշխարհ
Շվեդական կահույքագործության գիգանտ IKEA ընկերությունն իր ապրանքանիշը վաճառել է Նիդերլանդներում գործող դուստր ձեռնարկությանը: Գործարքը գնահատվում է մոտ 9 մլրդ եվրո:
Պարզվում է, որ դա ընկերության ներքին գործարքն էր: Այսպես, ընկերության ապրանքանիշը Լիխտենշտեյնում հիմնված Interogo հիմնադրամից, որը ղեկավարում է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը, անցել է Նիդերլանդներում գրանցված Intel IKEA Systems-ին:
Ինչպես հայտնում է Росбалт ինֆորմացիոն գործակալությունը, ընկերության ապրանքանիշի վաճառքը տեղի է ունեցել 2012թ.-ի հունվարի 1-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն վերջերս: IKEA ընկերությունում հայտնել են, որ գործարքի նպատակը ընկերության կառուցվածքի պարզեցումն է:
Չնայած գործարքի արժեքը բավականին մեծ է, IKEA-ն Շվեդիայի ամենաթանկ ապրանքանիշը չէ: Թագավորության ամենաթանկ ապրանքանիշը, որը հայտնի է ամբողջ աշխարհում, պատկանում է Hennes & Mauritz (H&M) խանութների ցանցին: Այն գնահատվում է 15 մլրդ եվրո:
Սակայն թե՛ IKEA-ն և թե՛ H&M-ը համաշխարհային ռեյտինգում համեստ տեղեր են զբաղեցնում՝ համապատասխանաբար 89-րդ և 58-րդ տեղերը: Ապրանքնաիշների համաշխարհային ռեյտինգում առաջին տեղը պատկանում է ամերիկյան Apple ընկերությանը, որի գնահատվում է 183 մլրդ եվրո:
IKEA ընկերությունը հիմնադրվել է Ինգվար Կամպրադոմի կողմից 1943 թ.-ին Շվեդիայում: Կահույքի արտադրությունը ընկերությունն սկսել է միայն 1947թ.-ին: 1955 թ.-ից IKEA-ն սկսել է արտադրել սեփական բրենդով կահույք: Սկզբնական ժամանակաշրջանում ընկերության հիմնադիրը կահույքի արտադրությունն իրականացնում էր իր սեփական տանը, իսկ հաճախորդների հետ կապը հաստատում էր փոստով: Ընկերության առաջին առևտրի կենտրոնը բացվել է 1958թ.-ին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ