Սիրիական բանակը ետ մղեց հարձակումը Հալեպի օդակայանի վրա
Մերձավոր Արևելք
Սիրիական կառավարական զորքերը այսօր ետ մղեցին ընդդիմության զինված թևի` «Սիրիական ազատ բանակի» հարձակումը Հալեպի միջազգային օդանավակայանի վրա: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ օդանավակայանի աշխատանքը այժմ խախտված չէ, իսկ անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված է:
Նշենք, որ «Արմավիա»-ն պարբերաբար թռիչքներ է իրականացնում դեպի Հալեպ ու Դամասկոս և այդ քաղաքների օդանավակայանների անխափան աշխատանքը խիստ կարևոր է սիրիահայ մեր հայրենակիցների` Հայաստան գալու համար:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել