Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը
Գիտություն և ՄշակույթԱյսօր 58 տարեկանում հանկարծամահ է եղել լուսանկարիչ, վավերագիր ու լրագրող Գերման Ավագյանը։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում լուսանկարչի քանդակագործ Սահակ Պողոսյանը։
Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին, Վրաստանում։
1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայում: 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ։
Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում է սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։