«Հրապարակ». «ԱրմենՏելի» խափանումները մրցակիցների ձեռքի գործն է՞
Հայկական Մամուլ
Վերջին ամիսներին մի քանի անգամ տեղի ունեցած կապի խափանումներն «ԱրմենՏելում» լուրջ խնդիրներ են առաջացրել: Բանը հասել է նրան, որ մի խումբ բաժանորդներ դիմում են գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերւո Նազարյանին՝ պահանջելով զրկել «ԱրմենՏելին» լիցենզիայից, քանի որ վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ կապը տևական ժամանակով՝ մոտ 5-6 ժամով, խափանվում է։
Թերթը տեղեկացել է, որ չնայած «ԱրմենՏելը» հրապարակավ չի խոստովանում, սակայն այս խափանումները գրեթե առեղծվածային բնույթ ունեն՝ դրանք կրկնվում են մոտ 30-40 օր ինտերվալով, և դրանց պատճառը մասնագետները չեն կարողանում պարզել: Կարելի էր ենթադրել, որ սա մրցակիցների ձեռքի գործն է, սակայն «ԱրմենՏելը» խուսափում է այս մասին հրապարակային հայտարարություն անելուց:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին