«Հրապարակ». «Հարսնաքար»–ի գործով միջնորդությունների համար մի քանի օր է տրամադրվել
Հայկական Մամուլ
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու ու միջնորդություններ անելու համար: Այդ մասին երեկ հայտնել է դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։
Թերթը նշում է, որ փաստաբանները բողոքում էին, որ իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջինս պատասխանել էր. «Դեռ օգոստոսի 8-ին ժամկետը սահմանափակվել էր»: Թերթը նշում է նաև, որ գործի նյութերին ծանոթանալու համար տրվող ժամկետը թեև որոշում է քննչական մարմինը, սակայն ցուցումը լինում է դատախազությունից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին