«Առավոտ». Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում
Հայկական Մամուլ
Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 6 թեկնածու:
Սպասվածին հակառակ՝ երեկ վերջին մեկուկես ժամվա ընթացքում իր փաստաթղթերն է ներկայացրել նաև Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, ով նույնպես ՀՀԿ-ական է, Աժ ընտրությունների ժամանակ գլխավորել է այս կուսակցության աշխատանքները: Փատորեն Արթիկում մրցելու են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն, անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Հմայակ Աբրահամյանի օրոք աշխատել է որպես փոխքաղաքապետ, հարկայինի նախկին աշխատակից, դաշնակցական Մեսրոպ Բզնունին և ևս երկու ՀՀԿ-ականներ՝ Արթիկի սոցապ բաժնի պետ Արսեն Աբրահամյանն ու մարզահամալիրի տնօրեն Հովակիմ Երիցյանը:
Արթիկում ինտրիգային ընտրապայքար է սպասվում, արթիկցիների ասելով՝ հիմնական պայքարը կընթանա նախկին ու ներկա քաղաքապետերի միջև: Քանի որ 6 թեկնածուներից 4-ը ՀՀԿ-ականներ են, մենք Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե նրանցից ո՞ր մեկին է սատարում կուսակցությունը: Ըստ ՀՀԿ պատասխանատուի՝ դեռ պարզ չէ, քանի որ կուսակցությունը ոչ մեկին չի առաջադրել, նրանք ինքնաառաջադրվել են, հետևաբար և ժողով կհրավիրեն ու այս հարցը կքննարկեն»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին