«Հրապարակ». Սերժ Սարգսյանը մեր գլխավոր հրամանատարն է. Աշոտ Աղաբաբյան (Բուռնաշ)
Հայկական Մամուլ
Թերթը գրում է, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում հարցին՝ «եթե Սերժ Սարգսյանը պահանջի հրաժարվել մանդատից, կենթարկվե՞ք», ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատասխանել է. «Նա մեր գլխավոր հրամանատարն է, և եթե ինքը հարկ գտնի, որ իմ՝ իշխանության մեջ լինելն իմաստ չունի, իհարկե, կհրաժարվեմ»։ Նրան, փաստորեն, թվում է, որ Ազգային ժողովը բանակ է, Սերժ Սարգսյանը՝ գլխավոր հրամանատար, ինքը՝ շարքային զինվոր, և իրեն ոչ թե ժողովուրդն է ընտրել, այլ նշանակել է իր հրամանատարը, որն էլ կարող է ազատել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին