Խաղաղ օվկիանոսում ի հայտ է եկել Բելգիայի չափ մի «կղզի» (տեսանյութ)
Աշխարհ
Խաղաղ օվկիանոսում, Օուքլենդից (Նոր Զելանդիա) մոտ 1000 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է սառած պեմզայից բաղկացած ահռելի լողացող կղզի, հաղորդում է Nzherald.co.nz-ը։ Ազատ լողացող գտածոյի մակերեսը մոտ 26 հազար քառակուսի կիլոմետր է, ինչը չափերով մոտ է Բելգիային։
Պեմզան, որից բաղկացած է լողացող կղզին, ծակոտկեն հրաբխային ապակի է, որը գոյանում է թթու և միջին թթվայնության լավայի արագ սառչելուց գազերի արտազատման արդյունքում։
Նոր Զելանդիայի ռազմածովային ուժերի լեյտենանտ Թիմ Օսքարն ասել է, որ սա ամենաանսովոր բանն էր, ինչ ինքը ին 18 տարիների ծառայության ընթացքում երբևէ տեսել է։ Մասնագետների կարծիքով, պեմզայի այս ահռելի քանակությունը ստորջրյա խոշոր հրաբխի գործունեության արդյունք է։ Իմիջիայլոց, կղզին նավագնացության համար վտանգ չի ներկայացնում։
Նշենք, որ նման գոյացություն կա նաև Կարմիր ծովում։ Այնտեղ, ևս ստորջրյա հրաբխի գործունեության հետևանքով Զուբայր արխիպելագի 10 կղզիներին ավելացել է ևս մեկը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ