Սիրիայի հարցում ամենասկզբից էլ ամբողջ աշխարհի տեսակետը սխալ է եղել. Աբդուլլահ Գյուլ
Մերձավոր ԱրևելքԹուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը երկար տարիներ անց իր առաջին հարցազրույցում պատասխանել է նաեւ Սիրիայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։
Թուրքական Bianet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շեշտել է, որ Սիրիայի հարցում հենց ամենասկզբից աշխարհի տեսակետ սխալ է եղել։ «Չպետք է Սիրիայի դեմ պատերազմ սկսել։ Իսկ ինչ վերաբերվում է Սիրիայի Իդլիբում իրավիճակին, ապա ես հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում եւ չեմ կարող ճիշտ մեկնաբանել»,–ասել է Աբդուլլահ Գյուլը