Մահացել է «Քինգ-քոնգ»-ի հատուկ էֆեկտների հեղինակը
Աշխարհ
Երեք օսկարակիր, հատուկ էֆեկտների մասնագետ Կարլո Ռամբալդին մահացել 86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո երկրի հարավում տեղակայված Լամեցիա-Տերմե քաղաքում գտնվող իր տանը, որում ապրում էր վերջին 10 տարում։ Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Իտալացու առավել հայտնի աշխատանքերից են 1976 թվականին նկարած «Քինգ-քոնգ» ֆիլմի համանուն կերպարի՝ բնական չափերով պատկերումն ու Սթիվեն Սփիլբերգի՝ 1982 թվականին նկարահանած «Այլմոլորակայինը» ֆիլմի եկվորի կերպարի ձևավորումը։ Երկու ֆիլմերի համար էլ նկարիչ-դեկորատորը «Օսկար» է ստացել, իսկ «Օտարը» ֆիլմում ստեղծած հատուկ էֆեկտների համար 1979 թվականին սարժանացել է հատուկ մրցանակի։
Կալաբրիա շրջանի կրթության գծով վարչության պետը ցավակցություն է հայտնել Ռամբալդիի մահվան առթիվ՝ նրան անվանելով «հատուկ էֆեկտների արքա», իսկ նրա աշխատանքները՝ «իտալական մշակույթի անվիճելի նմուշներ»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ