Միացյալ Նահանգներում ևս մեկ որդեգրված ռուս երեխա է սպանվել
ԱՄՆ
Այսօր Ռուսաստանի նախագահին կից երեխաների պաշտպանության հարցերով պատասխանատու Պավել Աստախովն իր Twitter–ի էջում գրել է, որ ամերիկացի ընտանիքի կողմից ևս մեկ ռուս որդեգրված երեխա է սպանվել Միացյալ նահանգներում։
«ԱՄՆ–ում սարսափելի ոճրագործություն է կատարվել. ռուս որդեգրված երեխային խորթ հայրը սպանել է»,– այս մասին Աստախովը գրել է իր միկրոբլոգում։
Ինչպես հայտնել է Աստախովն, ԱՄՆ–ում արդեն 19 ռուս որդեգրված երեխա է սպանվել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ դատարանի կողմից ռուս որդեգրված երեխային՝ Վանյա Սկորոբոգատովային սպանած ամերիկացի խորթ ծնողների դեմ կայացրած որոշումը միջազգային լուրջ սկանդալ էր բարձրացրել։ Հաղորդում է BBC լրատվական գործակալության ռուսական բաժանմունքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)