Հայտնի է ԱՄՆ-ի փոխնախագահի հանրապետական թեկնածուի անունը
ԱՄՆ
Հանրապետական կուսակցությունից Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածու կլինի Վիսկոնսին Նահանգից ընտրված կոնգրեսմեն Փոլ Ռայմանը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսպիսով, նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնիի հետ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի 42 ամյա Ռայմանը, ով մինչ այդ 6 անգամ վերաընտրվել է ԱՄՆ-ի կոնգրեսում:
Նշենք, որ նոյեմբերի 6-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվելու են Բարաք Օբաման և Ջոզեֆ Բայդենը (որպես փոխնախագահ):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)