Քլինթոնը Անկարայի հետ կքննարկի սիրիական ճգնաժամը
Թուրքիա
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա երկրի վաչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հարևան Սիրիայում տեղի ունեցող ռազմական հակամարտությանը վերաբերող հարցերը քննարկելու ծրագրով։ Այս մասին հաղորդում է BBC Russian-ը։
Փորձագետները սպասում են, որ կողմերը քննարկելու են քաղաքական տարբեր խմբավորումների բաժանված սիրիական ընդդիմությանն աջակցելու և Բաշար Ասադի հեռանալուց հետո Դամասկոսի զարգացման հնարավոր ճանապարհները մշակելու խնդիրները։
Թուրքիան անհրաժեշտ օգնություն է տրամադրում իր տարածքում գտնվող 50 հազար փախստականերին։ Սպասվում է, որ Քլինթոնը կհայտարարի ԱՄՆ-ից ուղարկված լրացուցիչ հումանիտար օգնության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)