Նախարարի հերթական հանդիպումը վերամշակողների և արտահանողների հետ
Հասարակություն
Գյուղատնտեսական տարին հաջողվածներից է, և ամենակարևոր առաջնահերթություններից մեկը բերքի իրացումն է: Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց վերամշակող և արտահանող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Վերջին նման հանդիպումը, երբ արձագանքելով նախարարի հորդորներին, նրանք հավաստիացրին, որ կանեն ամեն ինչ, գյուղացու աճեցրած ողջ բերքը ժամանակին և ողջամիտ գներով իրացնելու համար, բերքահավաքի նախօրյակին էր: Ինչպիսին է վիճակը այսօր, երբ ըստ օպերատիվ տվյալների, թե մթերման, թե արտահանման ծավալները զգալիորեն ավելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից:
«Ցավոք, մթերման ծավալների ստանձնած պարտավորությունները բոլոր ձեռնարկությունները չէ, որ պահպանում են: Նման պայմաններում դեղձի և լոլիկի մթերումների հիմնական ծանրաբեռնվածությունը մնում է մի քանի ընկերության վրա: Դա լուրջ մտահոգությունների առիթ է : Այսօր, երբ մենք փորձում ենք ըստ ամենայնի կանգնել գյուղացու կողքին, ստանձնած պարտավորությունների կատարումը ուշացնող կամ ձախողող կազմակերպությունների պատճառաբանությունները անհիմն են: Մանավանդ, որ բազմակողմանի օժանդակության հարցերով մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ»,- նշեց նախարարը:
Ի վերջո, ծավալված անկեղծ երկխոսության և նախարարի հիմնավոր հորդորների արդյունքում, խորհրդակցության մասնակիցները պարտավորվեցին առաջիկա մի քանի օրերին գործնական միջոցներ ձեռնարկել պտուղբանջարեղենի, մասնավորապես դեղձի և լոլիկի մթերման և արտահանման ստանձնած պարտավորությունների կատարումը լիովին ապահովելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը