Բանգլադեշում 13 մարդ է մահացել կայծակից
Աշխարհ
Հյուսիսարևելյան Բանգլադեշի խուլ գյուղերից մեկի մզկիթում 13 մարդ է մահացել կայծակից։ BBC Russian-ի փոխանցմաբ՝ հայտնում է տեղական ոստիկանությունը։ Հավատացյալները վերջացրել են մուսուլմանների համար սուրբ ամսին՝ Ռամադանին կարդացվող նոր աղոթքները, երբ կայծակը հարվածել է կառույցի ծղոտից ու անագից պատարաստված կտուրին։ Ականատեսների վկայությամբ՝ կայծակը հարվածել է կտուրին տեղադրված խոսափողին և էլեկտրահարել մզկիթը։ Խոսափողը աշխատում էր ավտոմեքենայի մարտկոցով։ Մզկիթի իմամը զոհվածների մեջ է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ