8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Ինչու Արսեն Թորոսյանին ծառայողական քննության չեն ենթարկում. ԱԱԾ-ն լռում է

Հայաստան

Ես սահմանը փակելու թեզը վաղուց եմ առաջարկել, սակայն այն ժամանակ իշխանություններն ականջալուր չեղան։ Փոխարենը՝ սկսեցին մեղադրանքներ հնչեցնել այս կամ այն մարդկանց հասցեին, թե, իբր, խուճապ են տարածում։ Արդյունքում՝ եզրահանգեցին փաստին, որ ես ճիշտ էի, առողջապահության նախարարությունն ու կառավարությունը՝ սխալ։ Եթե պիտի փակվեր սահմանը, որի հետևանքով, միևնույն է, կրելու ենք տնտեսական վնաս, պետք է ավելի շուտ արվեր, որ ռիսկային գոտում չհայտնվեինք։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման խնդրին, վարչապետի հայտարարությանն ու առողջապահության նախարարության ձեռնարկած միջոցառումներին։

Նրա խոսքով՝ Իրանի հետ սահմանի փակումն ունի 2 կողմ․ մի կողմից՝ էֆեկտիվ մեթոդ է վիրուսի ներթափանցումը կանխելու համար, մյուս կողմից՝ Իրանի հետ սահմանը փակելով, սակայն 50 եվրոյանոց Իտալիայի չվերթներ իրականացնելով, որտեղ մեծ թվով վարակվածներ կան, կորոնավիրուսի ներթափանցումը ՀՀ չի բացառվում․ «Այս խնդրի շուրջ միմյանց վրա սկսեցին ինքնահաստատվել իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները։ Ազգի վերլուծող մասն առաջարկում է փակել սահմանները, սակայն, օրինակ, պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ծաղրական գրառում է կատարում, թե «խուճապ տարածողները հաջորդ կյանքում կծնվեն կորոնավիրուսի հարուցիչ»։ Դրանից առաջ՝ ծաղրական գրառումով հանդես եկավ նաև Առողջապահության նախարարը, թե՝ «ազգ էպիդեմիոլոգ»։ Երեկ առավոտյան նախարարի ուղիղ եթերից պատկերացում ենք կազմում, որ նա մասնագիտությանը չի տիրապետում և փորձում էր արդարացնել իրավիճակը, որ սահմանը չպետք է փակել։ Այդ մասին են վկայում նաև նախարարի քարոզիչ արբանյակներից ոմանց գրառումները, որ վիրուսից վախենալ պետք չէ։ Սրանից մի քանի ժամ անց վարչապետը հայտարարեց Իրանի հետ սահմանի փակման մասին։ Ստացվում է՝ նախարարն ու պատգամավորը փորձում են ինչ-որ կշիռ հավաքել վարչապետի մոտ, որ սատարում են՝ սահմանը չփակվի, բայց, փաստորեն, վարչապետը նրանց ստորացնելով, նրանց խոսքի կշիռը ոտնահարելով՝ ցույց տվեց, որ երկրում միակ որոշող անձը ինքն է։ Բա պարո՛ն վարչապետ, լսի՛ր քո նշանակած նախարարին, բա պարո՛ն նախարար, եթե փակվելու է, ինչո՞ւ ես քարոզում, թե դա էֆեկտիվ մեթոդ չէ, բա ասա վարչապետին, բա պարոն Ենգիբարյան, վե՛ր կաց վարչապետին ասա, որ ինքն անպատասխանատու է»,- ասաց նա՝ նշելով, որ հարցը երեսպաշտության ու կեղծավորության մեջ է և մեր բնակչության գլխին կախված վտանգի պարագայում՝ պաշտոնյաները փորձում են միմյանց վրա դիվիդենտներ հավաքել։

Գրիգորյանը նշեց, որ կորոնավիրուսի ցանկացած դեպքի համար անմիջական պատասխանատվություն է կրելու թե՛ վարչապետը, թե՛ նախարարը․ «Պաշտոն խաղացողները առողջապահության ոլորտին քաղաքական կշիռ չեն տալիս, սակայն սա այն ոլորտն է, որը մեր ազգային անվտանգության հարցն է ոչ պակաս, քան Պաշտպանության նախարարության և կրթության հարցը։ Մենք ունենք ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, սակայն ԱԱԾ-ն, դեռևս, լուռ է։ Ինչո՞ւ առողջապահության նախարարին ծառայողական քննության չեն ենթարկում չէ՞ որ ասում էր՝ սահման փակելը էֆեկտիվ գործիք չէ»,-նշեց «Կոնսիլիում» ՀԿ նախագահը։

Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ առողջապահությունը ոչ թե ներկայիս ղեկավարության, այլ գրագետ ղեկավարության և ոլորտային աշխատողների ջանքերով հնարավորություն ունի դիմակայելու կորոնավիրուսին․ «Ես կոչ եմ անում թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր դաշտի գործիչներին, որպեսզի այս խնդրից բերանի ծամոն չսարքեն և չարծարծեն հարցեր, որոնց մասին տեղեկություն չունեն։ Բացի այն, որ վարչապետը ավարտուն կրթություն չունի, այլ նաև առողջապահական ոլորտի կրթություն չունի, այս դեպքում կոմպետենտ չէ դիրքորոշում հայտնելը, ինչպես նաև շատուշատ  պատգամավորներ, և այդ գործառույթը պետք է վերապահվի առողջապահության նախարարությանը, որի ղեկավարին, երեկվա դրությամբ, սարքեցին պոլի շոր։ Եթե սահմանը պիտի փակվեր, դրա մասին պետք է հայտարարեր առողջապահության նախարարը, ինչը ցույց է տալիս, որ գործող իշխանական թիմը նույնիսկ թիմային մտածելակերպ չունի»,- նշեց նա։ 

Նշենք, որ Իրանում արդեն հիվանդության զոհ է դարձել առնվազն 12 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է Չինաստանի սահմաններից դուրս: Ավելանում է նաև նոր հիվանդների թիվը. այս պահին Իրանի հիվանդանոցներում բուժվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 4 տասնյակ մարդ: Ընդ որում, ակնկալվում է, որ այս ցուցանիշն առաջիկայում կարող է ավելանալ, քանի որ 785 մարդ գտնվում է կարանտինի մեջ:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված