Թուրքմենիայի նախագահի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել Թուրքիայում
Աշխարհ
Թուրքիայում պաշտոնական այցով գտնվող Թուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի ավտոշարասյան 6 մեքենաներ բախվել են իրար: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Իզմիրի օդանավակայանից Ալսանջակ նավահանգիստ տանող ճանապարհին: Ավտոշարասյան ետնամասում ընթացող «Մերսեդես» մակնիշի 5 մեքենաներ շղթայաբար բախվել են լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսին:
Վթարի արդյունքում թեթև վնասվածքներ են ստացել թուրքմեն մի քանի պաշտոնյաներ և Բերդիմուխամեդովի անվտանգության աշխատակիցներ: Բարեբախտաբար, զոհեր և ծանր վնասվածքներ ստացողներ չեն եղել:
Թուրքիայի ոստիկանությունը շատ արագ կերպով վթարված մեքենաները տեղափոխել է ճանապարհի եզրամաս, որպեսզի Թուրքմենիայի նախագահի ետևից ընթացող Թուրքիայի նախագահի ավտոշարասյունը անխոչընդոտ հասնի Ալսանջակ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ նման միջադեպ էր եղել Կամչատկայում, ուր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ավտոշարասյան մեքենաներից մեկը բախվել էր մեկ այլ մեքենայի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ