Հանրապետական թեկնածուն վճարել է Ջինջեր Ուայթին. «The Washington Post»
ԱՄՆ
ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Հերման Քեյնն ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ ինքը գումար է վճարել Ջեորջիա նահանգի բնակիչ Ջինջեր Ուայթին, ով իրեն մեղադրել է երկար տարիներ արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեջ։
Ըստ Քեյնի՝ ինքն առաջին անգամ չէ, որ ֆինանսական օգնություն է տրամադրում Ջինջեր Ուայթին, սակայն հերքել է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալու տեղեկությունները։ Միաժամանակ Քեյնն ավելացրել է, որ իր կինը երբեք չի իմացել Ուայթին ֆինանսական օգնություն ցույց տալու մասին։ Հիշեցնենք, որ Քեյնին Ջինջեր Ուայթը մեղադրել է 13 տարի արտաամուսնական հարաբերություններ ունենալու մեջ։ Իսկ ավելի վաղ Քեյնին մի քանի կանայք մեղադրել էին ժամանակին իրենց նկատմամբ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)